Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Սիրիայում պատերազմը կարող է վերաճել տարածաշրջանային անընդհատ հակամարտության

21:15   24 Սեպտեմբեր 2018    166

Սիրիական քաղաքացիական պատերազմը սպառնում է վերաճել մերձավորարեւելյան տարածաշրջանում անընդհատ զինված հակամարտության։

Երկուշաբթի օրն այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանին մասնակցելու համար ժամանելով Նյու Յորք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆրանսիացի նախարարն ասել է, որ Սիրիայում խաղաղության հաստատումն այդ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ է։ «Բաշար Ասադի եւ նրան սատարողների պատասխանատվության ոլորտում է այս հակամարտության ավարտի համար քաղաքական որոշում կայացնելը, հակառակ դեպքում վտանգ կա, որ այն կարող է վերածվել այս տարածաշրջանում անընդհատ պատերազմի»,- ասել է Լե Դրիանը

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները