Ստամբուլի երրորդ օդանավակայանը կբացվի հոկտեմբերի վերջին. Էրդողան

09:00   25 Սեպտեմբեր 2018    235

Ստամբուլի երրորդ օդանավակայանը բացվելու է հոկտեմբերի 29-ին,– այս մասին Նյու Յորքում հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որտեղ նա մասնակցում է ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։

Էրդողանի խոսքերով՝ ներկա պահին Ստամբուլի երրորդ օդանավակայանի նոր տերմինալն ու թռիչքուղիներն ամբողջովին պատրաստ են շահագործման, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ նոր օդանավակայանում ամեն օր հնարավոր կլինի 3500 չվերթ իրականացնել։ Օդանավակայանը կառուցվում է Ստամբուլի հյուսիսային մասում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստամբուլ   Թուրքիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները