Ռոհանին կրկին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը

09:01   25 Սեպտեմբեր 2018    219

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի բացառել, որ Թեհրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցային քաղաքականություն վարել Իրանի նկատմամբ:

Իրանի առաջնորդը նման հայտարարություն է արել ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատասխանելով հարցին, թե կիրագործի արդյոք Իրանը՝ նեղուցը նավթ տեղափոոխող նավերի համար փակելու իր սպառնալիքը, նախագահը հայտնել է, որ նման հավանականությունը չի բացառվում:

«Եթե Միացյալ նահանգները ցանկանում է ուժ կիրառել, որպեսզի պատժամիջոցների օգնությամբ սահմանափակի Իրանի նավթային արդյունաբերությունը, ապա դա անկասկած համապատասխան արձագանքը կառաջացնի»,- հայտարարել է Ռոհանին

Հարցին, թե կարելի է արդյոք այս հայտարարությունը դիտարկել որպես նախազգուշացում՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Ռոհանին պատասխանել է, որ սա առաջին հերթին իրականությունն է՝ հավելելով, որ Պարսից ծոցում գտնվող նավարկելի նեղուցը միշտ պետք է բաց ու անվտանգ լինի:

Hayatsk.info

Ռոհանի, Հորմուզ

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները