Թեհրանում տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկվելու

09:10   25 Սեպտեմբեր 2018    239

Սեպտեմբերի 26-ին Թեհրանում հանդիպելու են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով քարտուղարները և խորհրդականները՝ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկելու համար։

Այս մասին հաղորդում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդը։ Հաղորդվում է, որ «Տարածաշրջանային անվտանգության երկխոսություն» անվանումով նիստը մեկ օր է տևելու, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նիստի մասնակիցները քննարկելու են Առաջավոր Ասիայում ահաբեկչության նոր սպառնալիքներն ու ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը։ Սպասվում է, որ երկխոսության շրջանակներում մասնակիցները նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան   Իրան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները