Թրամփի մասին Մայքլ Մուրի ֆիլմն ավելի քիչ է վաստակել, քան Բուշ-կրտսերի

09:17   25 Սեպտեմբեր 2018    222

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ 2016 թվականին երկրում անցկացված նախագահական ընտրությունների մասին Մայքլ Մուրի՝ «Ֆարենհեյթ 11/9» վավերագրական ֆիլմը վարձույթում բնավ էլ այնքան հաջող դեբյուտել, որքան ամերիկացի ռեժիսորի կինոնկարը Ջորջ Բուշ-կրտսերի մասին։

Ինչպես հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը, «Ֆարենհեյթ 11/9»-ը թողարկվել է անցյալ շաբաթ եւ ցուցադրվել երկրի 1719 կինոթատրոններում. կինոնկարի դրամարկղային մուտքերը պրեմիերային ուիք-հենդի արդյունքներով կազմել են 3,1 մլն դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2004 թվականին Մայքլ Մուրը նկարահանել էր «Ֆարենհեյթ 9/11» ֆիլմը, որը նվիրված էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հասցեագրված քննադատություններին ու մեղադրանքներին, այդ թվում՝ նրա մեղսակցությանը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններին:

Ինչպես հայտնում է Fox News հեռուստաալիքը, «Ֆարենհեյթ 9/11»-ը պրեմիերային ուիք-հենդի ընթացքում 23,9 մլն դոլար է վաստակել 868 կինոթատրոններում: Իսկ աշխարհում նա հավաքել է 222,4 մլն դոլար, ինչը ռեկորդ է դարձել վավերագրական ֆիլմերի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Բուշ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները