Իրանի հետ գործարքի մասնակիցները հայտնում են Թեհրանի կողմից համաձայնագրի պայմանները կատարելու մասին. Մոգերինի

12:08   25 Սեպտեմբեր 2018    309

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ Իրանի հետ ՀՀԳԾ համաձայնագրին մասնակցած երկրները հաստատել են, որ իրանական կողմը կատարում է պայմանագրի պայմանները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մոգերինին ընթերցել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը: Դրանում նշվում է, որ Իրանի իշխանությունները «միջուկային ոլորտին վերաբերող իրենց պարտավորությունները լիովին կատարում են»:

Նա նշել է, որ իրանական միջուկային գործարքի մասնակիցները մտադիր են ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման պայմաններում հատուկ մեխանիզմ ստեղծել Թեհրանի հետ հաշվարկների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոգերին  


Վերնագիրի այլ պիտակները