Հնդկաստանում տասնյակ մարդիկ են անհետ կորել տեղատարափների պատճառով

12:19   25 Սեպտեմբեր 2018    311

Առնվազն 45 մարդ Է անհետ կորել Հնդկաստանի հյուսիսում մոլեգնող տեղատարափների պատճառով:

Այդ մասին հայտնել Է ANI գործակալությունը: Մարդիկ կորել են երկրի Հիմաչալ-Փրադեշի նահանգի Լահուլ եւ Սպիտի օկրուգում: Կորածների թվում են՝ Ռուրկի քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտի 35 սուսանողներ:

Ավելի վաղ Times of India հրատարակությունը հայտնել Էր, որ առնվազն 11 մարդ Է զոհվել, եւս մի քանիսը՝ տուժել Հնդկաստանի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների ու սողանքների հետեւանքով: Փենջաբի նահանգում վտանգի կարմիր մակարդակ Է հայտարարված: Դպրոցները փակ են Ջամուի եւ Քաշմիրի նահանգում, ինչպես նաեւ Հիմաչալ-Փրադեշի նահանգի մեծ մասում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները