Իրանը հիշեցրել է ԱՄՆ-ին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին

12:25   25 Սեպտեմբեր 2018    307

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին իրանական Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մասին խոսքերի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Ամերիկացի պաշտոնյան վերջերս սարսափելի բաներ է ասել Ահվազում ահաբեկչության մասին և հարձակման համար պատասխանատու է համարել Իրանի իշխանություններին: Ի՞նչ կմտածեին ամերիկացիները, եթե մենք նման բան ասեինք 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին»,- ասել է քաղաքական գործիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները