Ս. Արաբիայի գահաժառանգի ուղտերի փառատոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

13:06   25 Սեպտեմբեր 2018    206

Սաուդյան Արաբիայի գահաժառանգի ուղտերի փառատոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Այս տարի փառատոնին մասնակցել են 11 186 ուղտեր, որոնք 40 օր շարունակ՝ օգոստոսի 11-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը մրցակցել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սաուդյան Արաբիայի ուղտերի դաշնության նախագահ արքայազն Ֆահդ բեն Ջալավի բին Աբդուլազիզ բին Մուսաիդը Գինեսի ներկայացուցչի՝ Ահմադ Ջամալ ալ Դինից ստացել է պաշտոնական վկայական, որը հաստատում է փառատոնի հաջողությունը։

Փառատոնի հիմնական նպատակն է ցույց տալ եւ ավելացնել ուղտերի վազքի՝ թագավորության եւ Պարսից ծոցի երկրների ժառանգությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները