Apple-ն ավարտին է հասցրել Shazam ծառայության ձեռքբերման գործընթացը

13:25   25 Սեպտեմբեր 2018    235

Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ վերջացրել է երաժշտություն ճանաչող Shazam ծառայության ձեռքբերման գործընթացը:

Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Apple-ն ու Shazam-ը վաղուց են համագործակցում միմյանց հետ։ Shazam-ն App Store-ում հասանելի առաջին հավելվածներից էր, և ամբողջ աշխարհի երաժշտասերների սիրելի հավելվածն է դարձել:

Մենք շատ ուրախ ենք միավորել երաժշտություն և նորարարություն սիրող մեր թիմերը»,- հայտարարել է Apple Music-ի փոխնախագահ Օլիվեր Շուսերը:

Բացի այդ, ընկերությունում նաև խոստացել են, որ հավելվածը շուտով անվճար է դառնալու և ազատվելու է գովազդներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   Shazam  


Վերնագիրի այլ պիտակները