Կոնգոյում Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի

13:41   25 Սեպտեմբեր 2018    276

Ընթացիկ տարվա հուլիսի վերջից Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում Էբոլայի վիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է՝ հասնելով 150-ի:

Վարակվածներից 100-ի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնել է երկրի առոջապահության նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ սեպտեմբերի 24-ի դրությամբ տարածաշրջանում հաղորդվել է հեմոռագիկ տենդի 150 դեպքի մասին, որոնցից 119-ը հաստատվել է, իսկ 31-ի դեպքում դեռ կասկածներ կան:

Հիվանդներից 41-ն առողջացել են, 100-ը՝ զոհվել: Ընդ որում՝ զոհվածներից 69-ի դեպքում Էբոլայի վիրուսի առկայությունը հաստատվել է լաբորատոր հետազոտությունների միջոցով:

Վերջին օրերին հաստատվել է վարակման մեկ դեպք Չոմիա քաղաքում. հիվանդը հոսպիտալացվել է և գտնվում է հսկողության տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնգո   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները