Գիորգի Կվիրիկաշվիլին դարձել Է EBRD միջազգային խորհրդական

12:37   25 Սեպտեմբեր 2018    225

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանագիր Է կնքել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ EBRD-ի հետ պարտավորագիրը ձեւակերպվել Է մի քանի շաբաթ առաջ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Բանկի հետ համագործակցությամբ նախատեսվում Է օգնություն ցուցաբերել Ուզբեկստանի կառավարությանը պետական ու մասնավոր կառույցների միջեւ երկխոսության հարթակի ստեղծման գործում: Հիշեցնենք, որ վարչապետի կարգավիճակում Գիորգի Կվիրիկաշվիլին եղել Է նաեւ Վրաստանի Ներդրողների խորհրդի նախագահը: 2012-2015 թվականներին Կվիրիկաշվիլին զբաղեցրել Է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը: Այնուհետեւ կարճ ժամանակով եղել Է արտաքին գործերի նախարար: 2015 թվականի վերջից մինչեւ 2018 թվականի հունիսը նա գլխավորել Է Վրաստանի կառավարությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կվիրիկաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները