Հռոմի պապը դարձել է Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտը

14:39   25 Սեպտեմբեր 2018    254

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել է Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտը:

Այդ մասին հաղորդել է Բալթյան հանրապետության նախագահի գրասենյակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ Կաթոլիկ եկեղեցու եւ Վատիկանի պետության ղեկավարն այսօր դարձել է Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտը, նրա թվային ինքնության քարտը ներկայացրել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը», - ասվում է հաղորդագրությունում:

Նախագահի գրասենյակի համաձայն, Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել է Էստոնիայի թվով 37647-րդ էլեկտրոնային ռեզիդենտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանցիսկո  


Վերնագիրի այլ պիտակները