Դուբայում բրիտանացի զբոսաշրջիկը ձերբակալվել է ոստիկանի ոտքը տրորելու և նրան սպառնալու համար

15:23   25 Սեպտեմբեր 2018    257

Մեծ Բրիտանիայի քաղաքացին Դուբայի միջազգային օդանավակայանում ոստիկանի նկատմամբ ագրեսիվ վարք դրսևորելու պատճառով կանգնել է դատարանի առաջ:

Ինչպես նշում է khaleejtimes.com-ը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին, և այդ ժամանակվանից ի վեր նա գտնվում է անազատության մեջ:

Երեսունյոթամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն ագրեսիվ է պահել օդանավի անձնակազմի նկատմամբ, հրաժարվել է սպասել տոմսի ստուգմանը:

Երբ իրավիճակին խառնվել է ոստիկանը, բրիտանացին տրորել է նրա ոտքը, հետո հրել նրան, բացի այդ` սպառնացել է ու վիրավորել:

Բրիտանացու գործով վճիռը կայացվելու է հոկտեմբերի 11-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները