Նոր Զելանդիայի վարչապետը 3 ամսական դստեր հետ գնացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

15:46   25 Սեպտեմբեր 2018    269

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի 3 ամսական դուստրն իր մոր հետ եկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Newshub նորզելանդական պորտալին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցկացվում է Նյու Յորքում սեպտեմբերի 24-ից 27-ը: Հիմնական իրադարձությունները կսկսվեն սեպտեմբերի 25-ին եւ կտեւեն մեկ շաբաթ: Այս ընթացքում ՄԱԿ-ում ելույթ կունենան 93 պետությունների ղեկավարներ, 41 պետությունների ղեկավարներ եւ 55 արտգործնախարարներ:

«Սա շատ գործնական որոշում էր: Իրականում, Նեւեն Նոր Զելանդիայում ժամանակի մեծ մասն ինձ հետ է», - Newshub-ը մեջբերել է Արդերնին:

Պորտալի տվյալներով վարչապետը երկուշաբթի ՄԱԿ ԱԽ շրջանակներում ելույթ է ունեցել Նելսոն Մանդելայի խաղաղության գագաթաժողովում:

Նրա զուգընկեր Կլարկ Գեյֆորդը եւ նրա դուստրը ելույթին նրա հետ ներկա են եղել: Գեյֆորդը Twitter-ում հրապարակել է համաժողովի մասնակից Նեւեի բեյջը:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն այս տարվա հունիսին աղջիկ էր ունեցել: Նա գնացել էր դեկրետային արձակուրդ եւ վեց շաբաթ անց վերադարձել: Արդերնի բացակայության ժամանակ վարչապետի պարտականությունները կատարում էր նրա տեղակալ Ուինսթոն Փիթերսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները