Starbucks-ը զգալի փոփոխություններ է նախատեսում

15:49   25 Սեպտեմբեր 2018    188

Ամերիկյան Starbucks ընկերությունը, որն ամբողջ աշխարհում ավելի քան 28 հազար սրճարան ունի, վերակառուցման և կրճատումների է պատրաստվում, որոնք կսկսվեն թոփ մենեջերներից, հաղորդում է Bloomberg-ը:

«Մենք պետք է մեծացնենք ինովացիայի ներդրման արագությունը, ինչը կարևոր է մեր հաճախորդների համար, ոգեշնչում է գործընկերներին և մեծ նշանակություն ունի մեր բիզնեսի համար»,-աշխատակիցներին ուղղված նամակում հայտնել է Starbucks-ի գլխավոր տնօրեն Քևին Ջոնսոնը:

Պարոն Ջոնսոնի խոսքով՝ կադրային և կազմակերպչական փոփոխությունների գործընթացը կսկսվի արդեն այս շաբաթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Starbucks  


Վերնագիրի այլ պիտակները