Թրամփը Ռուհանիին «հիանալի մարդ» է անվանել՝ չբացառելով նրա հետ հանդիպումը

16:04   25 Սեպտեմբեր 2018    204

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի առաջնորդ Հասան Ռուհանիի հետ հանդիպելու ծրագրեր դեռ չկան, սակայն ապագայում դա հնարավոր է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

Նախօրեին Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունների համար Թրամփը պետք է միջուկային գործարքին վերադառնա, որից ԱՄՆ-ն դուրս եկավ այս տարվա մայիսին:

«Ես նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպելու ծրագրեր չունեմ: Ապագայում հնարավոր է: Ես վստահ եմ, որ նա, անկասկած, հիանալի մարդ է»,-գրել է Թրամփը:

Օգոստոսի վերջին ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի գործողությունները Իրանում կառավարության տապալմանը կարող են հանգեցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ռուհանի  


Վերնագիրի այլ պիտակները