YouTube-ը հրաժարվում է ջնջել մանկապղծության մեջ մեղադրվող բրիտանացու ալիքը

16:18   25 Սեպտեմբեր 2018    215

Ֆլորիդայում մանկապղծության կասկածանքով ձերբակալվել է 55-ամյա բլոգեր Յան Ռայլեթը:

Չնայած սկանդալին` YouTube-ը չի շտապում ջնջել նրա ալիքները, փոխանցում է Buzzfeed News-ը:

Նշվում է, որ տղամարդուն հյուրանոցում է 16-ամյա աղջնակի հետ են նկատել, սակայն նա հերքում է բոլոր մեղադրանքները:

Պարզվել է՝ իր հայրենի Մեծ Բրիտանիայում Յան Ռայլեթը ոչ խոշոր մեդիամագնատ է: Տղամարդուն է պատկանում SevenAwesomeKids ապրանքանիշը, որը հովանավորում է մի քանի YouTube-յան ալիքները: Դրանք վարում են 8-18-ամյա 20 աղջիկներ, որոնց ծնողների հետ Ռայլեթը պայմանագիր է կնքել:

Hayatsk.info

Հեշթեգներ: YouTube  


Վերնագիրի այլ պիտակները