Քննարկվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցությունը

16:54   25 Սեպտեմբեր 2018    225

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դարայի գլխավորած պատվիրակությունը, ով Ադրբեջան է ժամանել Բաքվի EXPO կենտրոնում անցկացվող ADEX 2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական եւ ռազմական կրթության ներկա վիճակն ու հեռանկարները, ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները, փորձագիտական խմբերի փոխադարձ այցելությունները, ինչպես նաեւ այլ հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները