Թուրքիան ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքներ կանցկացնի Միջերկրական ծովում

17:42   25 Սեպտեմբեր 2018    255

Թուրքիան սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը Արեւելյան Միջերկրականում հակասուզանավային վարժանքներ կանցկացնի ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Բահրեյնի, Ալժիրի, Կատարի, Քուվեյթի, Պակիստանի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

«Արեւելյան Միջերկրականում սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը կանցկացվեն Թուրքիայի կողմից կազմակերպվող Mavi Balina-2018 ռազմածովային վարժանքները, որոնց կմասնակցեն երկրի ռազմածովային ու ռազմաօդային ուժերը՝ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Բահրեյնի, Ալժիրի, Կատարի, Քուվեյթի, Պակիստանի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի հետ համատեղ: Վարժանքներին կմասնակցեն թուրքական չորս ֆրեգատ, հինգ սուզանավ, երկու հետախուզական ռազմանավ, նյութատեխնիկական աջակցության նավ, երեք ինքնաթիռ եւ վեց ուղղաթիռ»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

Այսօրինակ վարժանքներ Թուրքիան իր դաշնակիցների մասնակցությամբ անցկացնում Է վերջին մի քանի տարվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները