Ստուգել են iPhone XS Max-ի ամրությունը

19:07   25 Սեպտեմբեր 2018    127

Հայտնի բլոգեր JerryRigEverything Զակ Նելսոնը (Zach Nelson) ստուգել է iPhone XS Max-ի ամրությունը:

Դիսփլեյի պատպանական ապակու վրա Մոոսի սանդղակով ընդհուպ մինչեւ 6-րդ աստիճանի կարծրության նյութերի դեպքում քերծվածքներ չեն առաջացել: Սա ժամանակակից ֆլագմանների պաշտպանության սովորական աստիճան է, այդ թվում Android-ի: Սովորական բանալիները, մետաղադրամները եւ գրպաններում այլ մանր իրերը չեն վնասի նման էկրանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նելսոնը բացահայտել է շափյուղայի ապակիով օբյեկտիվի պաշտպանության մասին Apple-ի հայտարարությունը, քանի որ այն պետք է դիմանա մինչեւ 9 աստիճան ամրության թեստերին:

Տեսախցիկը դիմանում է մինչեւ 6-րդ աստիճանի կարծրության նյութերին, ինչպես եւ սովորական ապակիով Android սմարթֆոնների տեսախցիկը:

Ծռելու թեստի ժամանակ iPhone XS Max-ն իրեն դրսեւորել է որպես ամենաամուր եւ ոչ ճկվող հեռախոս:

Նելսոնը նշել է, որ հետեւի ապակե պանելով ինչպես եւ ցանկացած այլ սմարթֆոն iPhone XS Max-ը անհաջող ընկնելու դեպքում կջարդվի, իսկ այն փոխելու արժեքը կկազմի 599 դոլար՝ շատ ավելի թանկ, քան էկրանի
փոխարինումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Apple  


Վերնագիրի այլ պիտակները