Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել

19:53   25 Սեպտեմբեր 2018    113

Instagram սոցցանցի գլխավոր տնօրեն Քևին Սիսթրոմն ու տեխնիկական գլխավոր տնօրեն Մայք Կրեյգերն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել և պատրաստվում են մոտ շաբաթներս լքել ընկերությունը:

Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով նրանց մոտ կանգնած աղբյուրին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի տվյալներով՝ այս մասին նրանք արդեն տեղեկացրել են Instagram-ի և Facebook-ի ղեկավարներին։ Աղբյուրի հավաստմամբ՝ Instagram-ի համահիմնադիրները չեն նշել անակնկալ որոշման պատճառը, սակայն հայտարարել են, որ պաշտոնը լքելուց հետո որոշ ժամանակով հանգստի կգնան:

Ենթադրվում է, որ Սիսթրոմի և Կրայգերի՝ պաշտոնը լքելու որոշումը պայմանավորված է ամենախոշոր ճգնաժամով, որի հետ այժմ բախվել է Facebook ընկերությունը, որին էլ պատկանում է Instagram-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Instagram  


Վերնագիրի այլ պիտակները