ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մասնակիցները Թրամփի ելույթը ծիծաղով են ողջունել

20:14   25 Սեպտեմբեր 2018    143

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ծիծաղով են ողջունել:

ԱՄՆ նախագահն իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նիստում ելույթը սկսել է պատմելով, թե ինչպես են գործերն ընթանում Միացյալ Նահանգներում իր Սպիտակ տուն գալուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավանդույթի համաձայն՝ նա նշել է, որ «երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում» ավելիին է հասել, քան իրեն նախորդած նախագահները նույն ժամանակահատվածում: Հենց այդ խոսքերն էլ ունկնդիրները ծիծաղով են ընդունել:

«Նման արձագանքի չէի սպասում, սակայն դա նորմալ է», - շփոթվելով ասել է Թրամփը՝ շարունակելով պատմել տնտեսական աճի, գործազրկության մակարդակի կրճատման և այլ հաջողությունների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները