Քննարկվել է Բելառուսի հետ ռազմական համագործակցությունը

17:45   25 Սեպտեմբեր 2018    133

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ռոման Քոլովչենկոի եւ Բելառուսի պաշտպանության նախարարի սպառազինության գծով տեղակալ- Զինված ուժերի սպառազինության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Սիմոնենկոի գլխավորած պատվիրակությանը, ով Ադրբեջան է ժամանել Բաքվի EXPO կենտրոնում անցկացվող ADEX 2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն,կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, փորձի փոխանակումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները