ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է ավելի դանդաղ խոսել թարգմանիչների պատճառով

20:31   25 Սեպտեմբեր 2018    140

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նիստի նախագահ Մարիա Էսպինոսա Գարսեսը երկրների ղեկավարներին խնդրել է չշտապել իրենց ելույթների ժամանակ, որպեսզի թարգամնիչները կարողանան իրենց ճիշտ թարգմանել:

«Կցանկանայի դիմել ելույթով հանդես եկողներին, որպեսզի իրենց ելույթները ներկայացնեն խելամիտ տեմպով, որպեսզի հավուր պատշաճի ապահովվի բանավոր թարգմանությունը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը, չինարենը և արաբերենը:

Բացի դրանից, Էսպինոսան նշել է, որ ելույթ ունեցողները խոսեն 15 րոպեից ոչ ավելի, որպեսզի բոլորը հնարավորություն ստանան արտահայտվելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները