Facebook-ի նախկին աշխատակցուհին հայց է ներկայացրել ընկերության դեմ հոգեկան ցնցում ստանալու համար

22:13   25 Սեպտեմբեր 2018    188

Facebook-ում բովանդակության մոդերատոր աշխատող կինը դատի է տվել իր նախկին գործատուին և պնդում է, որ Facebook-ն անհրաժեշտ աջակցություն չի տրամադրում աշխատակիցներին, որոնք կարող են հոգեկան ցնցում ստանալ ռեսուրսի օգտագործման պայմանները խախտող բովանդակությունն ուսումնասիրելուց հետո:

Facebook-ի մոդերատորները ստիպված են լինում նայել «երեխաների նկատմամբ բռնություն, բռնաբարություն, կտտանքեր, զոոֆիլիա, գլխատում, ինքնասպանություն և սպանություն պատկերող հազարավոր տեսանյութեր, լուսանկարներ և ուղիղ եթերներ», նշվում է հայցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կինը մեղադրել է Facebook-ին, որ ընկերությունն «արհամարհում է իր պարտականությունները» և նախընտրում է պարզապես ժամանակավորապես փոխարինել այդ աշխատանքի համար ներգրավված աշխատակիցներին, որոնք իրենց աշխատավայրում անուղղելի հոգեկան ցնցում են ստացել:

Նշվում է, որ ինքը՝ Սելենա Սկոլան, ստացել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում ինը ամիս աշխատելուց հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները