Աշխարհն «առանցքային կետի» է հասել համաշխարհային տաքացման հարցում

20:44   25 Սեպտեմբեր 2018    159

Աշխարհը հասել է «առանցքային կետի» համաշխարհային տաքացման հարցում եւ վտանգում է բախվել կլիմայի փոփոխության, եթե առաջնորդները չգործեն առաջիկա 2 տարվա ընթացքում։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթով հանդես գալով ՄԱԿ ԳԱ նիստին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ առաջնորդները բավարար պայքար չեն մղում «անմիջական էքզիստենցիալ սպառնալիքի» դեմ, որն ավելի արագ է մոտենում, քան մարդիկ նրա դեմ փորձում են պայքարել։


Նա հիշեցրել է, որ այս տարի առաջին անգամ հալվել է Գրենլանդիայի հյուսիսում սառույցը եւ ապահովել կլիմայի փոփոխության մասին միջազգային փարիզյան համաձայնագրի կատարումը։

Hayatsk.info

Աշխարհ,

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները