Բրիտանիայի թագավորական ընտանիքում առաջին անգամ միասեռական ամուսնություն է գրանցվել

22:38   25 Սեպտեմբեր 2018    167

Եղիաբեթ 2-րդի զարմիկը՝ Իվար Մաունթբեթենը, որ երեք երեխաների ամուսնալուծված հայր է, կրկին ամուսնացել է։

Այս անգամ նրա երկրորդ կեսը այլ տղամարդ է՝ Ջեյմս Քոյլը։ Իվարը իր սեռական կողմնորոշման մասին հայտարարել էր դեռ երկու տարի առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լորդը և իր ընտրյալը մատանիներ են փոխանակել և ընտանիքի ու հյուրերի առաջ ամուսնական դաշինք կնքել։ Արարողությանը մասնակցել են նաև նրա երեք դուստրերը։

Սա աննախադեպ իրադարձություն է, քանի որ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պատմության մեջ առաջին անգամ միասեռական ամուսնություն է գրանցվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները