Թրամփն անընդունելի է անվանել Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտն

21:18   25 Սեպտեմբեր 2018    139

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս ՕՊԵԿ-ի գործունեությունը:

«ՕՊԵԿ-ը և ՕՊԵԿ-ի անդամ երկրներն ինչպես միշտ կողոպտում են մնացյալ աշխարհը: Ինձ դա դուր չի գալիս և ոչ մեկին չպետք է դուր գա: Մենք պաշտպանում ենք այդ պետություններից շատերը, այնուհետև նրանք օգտվում են դրանից՝ մեզ համար նավթի բարձր գներ սահմանելով: Դա լավ չէ», - հայտարարել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ ղեկավարը, խոսելով ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին, առևտրային դեֆիցիտն ու անհավասարակշռությունն անընդունելի է անվանել՝ հավելելով, որ Վաշինգտոնը դրա հետ չի համակերպվի։

Դոնալդ Թրամփը խոսել է նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցող փոփոխությունների մասին, որոնք գրանցվել են իր ղեկավարման օրոք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները