Աբեն նշել է պայմանները, որոնց դեպքում հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ

09:00   26 Սեպտեմբեր 2018    227

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:

Աբեի խոսքով՝ հանդիպումը պետք է նպաստի 1970-80-ական թվականներին հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից առևանգված ճապոնացիների խնդրի լուծմանը: Նա ընդգծել է, որ դա անհրաժեշտ է ցավալի անցյալը թողնելու և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Առայժմ սա լուծված չէ, սակայն այս հանդիպումը պետք է հանգեցնի Հյուսիսային Կորեայում ուժով պահվող Ճապոնիայի քաղաքացիների խնդիրների լուծման»,- նշել է Աբեն՝ հավելելով, որ ուշադիր հետևում է Հյուսիսային Կորեայում տեղի ունեցող իրադարձություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինձո-Աբե   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները