Հռոմի պապը հորդորել Է զգուշանալ տեխնիկական առաջընթացի նկատմամբ անսահման հավատից

09:02   26 Սեպտեմբեր 2018    259

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել Է, որ բացառապես տեխնիկական առաջընթացին՝ որպես զարգացման միակ միջոցին հավատալը սպառնում Է մարդկանց միջեւ հարաբերությունների հաստատման ունակության կորստով:

Այդ մասին քահանայապետը, որը սեպտեմբերի 25-ին ժամանել Է Տալլին՝ վերջին մայրաքաղաքը Բալթյան երկրներ իր առաքելական ուղեւորության ծրագրով, հայտարարել Է Էստոնիայի ղեկավարության, քաղաքացիական հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երեույթներից մեկը, որը մենք կարող ենք դիտել մեր տեխնոկրատական հասարակություններում, կյանքի իմաստի, կյանքի ուրախության կորուստն Է, որը տանում Է հրաշքի ընկալման ունակության դանդաղ մարման, ինչը հաճախ Է մարդկանց պաշտպանում դժվարին օրերին:

Տեխնիկական առաջընթացի՝ որպես զարգացման միակ ուղու նկատմամբ անվերապահ հավատը, կարող Է սպառնալ մարդկանց միջեւ հարաբերությունների, սերունդների եւ մշակույթների միջեւ կապերի կորստով»,-ասել Է Ֆրանցիսկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապը   Ֆրանցիսկոս  


Վերնագիրի այլ պիտակները