ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին արգելափակել Օրմուզի նեղուցը. Փոմփեո

09:09   26 Սեպտեմբեր 2018    241

ԱՄՆ-ն թույլ չի Իրանին արգելափակել Օրմուզի նեղուցը և կարծում է, որ Թեհրանը չի կարող բացառիկ իրավունքների հավակնել այդ ջրային տարածքի նկատմամբ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ «Միություն ընդդեմ միջուկային Իրանի» (United Against Nuclear Iran) ՀԿ-ում ելույթի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօրվա դրությամբ Իրանի նավերը միջազգային ջրերում ճնշում են այլ երկրների նավերին միջազգային իրավունքները խախտող հիմունքներով»,-ասել է Փոմփեոն:

«Եթե Իրանի ռեժիմը կարծում է, որ Օրմուզի նեղուցը ամբողջությամբ իրենց է պատկանում, ապա նրանք կարող են խաղասեղանին դնել իրենց վերջին ռիալն այն բանի համար, որ ԱՄՆ-ն երբեք դա թույլ չի տա»,-հայտարարաել է ԱՄՆ պետքարտուղարը:

Երկուշաբթի Իրանի նախագահ Հասան Ռուհանին ամերիկյան NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում չի բացառել, որ Թեհրանը կարող է փակել Օրմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն շարունակի երկրի նկատմամբ իր «պատժամիջոցային քաղաքականությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան   Օրմուզի-նեղուցը   Փոմփեո  


Վերնագիրի այլ պիտակները