Պորտուգալիայի ափերին ավելի քան 400 տարի առաջ խորտակված նավ են հայտնաբերել

09:23   26 Սեպտեմբեր 2018    254

Պորտուգալիայի ափերին աշխատող հնագետները Լիբանոսից ոչ հեռու 16-րդ եւ 17-րդ դարերի սահմանագծին խորտակված նավ են հայտնաբերել:

Այն, հավանաբար, վերադարձել է Հնդկաստանից եւ բեռնված է եղել համեմունքներով: Նավը հայտնաբերել են Քաշքայշ հանգստավայրային քաղաքի ափերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հնագետներն ու ջրասուզակներն այնտեղ պղպեղ եւ այլ համեմունքներ են գտել, 8 բրոնզե թնդանոթ՝ պորտուգալական զինանշանով եւ այլ իրեր: Նավը 12 մետր խորության վրա է:

Նավն ու գտածոները լավ են պահպանվել: Գիտնականները կարծում են, որ այն խորտակվել է 1575 եւ 1625 թվականների միջեւ, Պորտուգալիայի եւ Հնդկաստանի միջեւ համեմունքների առեւտրի ժամանակաշրջանի գագաթնակետին: Նավի անունը դեռեւս հայտնի չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները