Եվրոպական երկրները պետք է խզեն դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ. Փոմփեո

09:31   26 Սեպտեմբեր 2018    231

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանի շուրջ համաժողովի ժամանակ Թեհրանի իշխանություններին «ապօրինությունների ռեժիմ» է անվանել՝ եվրոպական երկրներին բոլոր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ խզելու կոչ անելով:

«Վերջին 40 տարվա ընթացքում Իրանի գործողություններն ապացուցել են, որ Թեհրանը ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտողների թվին է պատկանում: Իրանի իշխող ռեժիմն ապօրինությունների ռեժիմ է», հայտարարել է Փոմփեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ պետքարտուղարն Իրանին մեղադրել է նաև Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ:

«Մի քանի շաբաթ առաջ մեր դաշնակիցները դադարեցրել են բոլոր դիվանագիտական ուղևորությունները դեպի Իրան՝ ի պատասխան ահաբեկչությունների օժանադակության… Հույս ունենք, որ ավելի շատ եվրոպական երկրների կողմից այդպիսի քայլերի ականատես կլինենք»,- նշել է պետքարտուղարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փոմփեո   Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները