Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանի ավիացիայի վարժանքները կարող են ծանր հետևանքներ ունենալ

10:18   26 Սեպտեմբեր 2018    265

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին նախազգուշացրել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական ավիացիայի թռիչքներ չիրականացնելու մասին:

«Օկուպացված ադրբեջանական տարածքներում Հայաստանի զինված ուժերի այս սադրիչ քայլը կարող է բերել լարվածության աճի և ծանր հետևանքներ ունենալ», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱԳՆ-ն համոզված է, որ Երևանի այս քայլը՝ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին, կարող է վնասել համանախագահների գործունեությունը և ընդհանրապես բանակցային գործընթացին:

«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ շփման գծում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԱԳՆ   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները