ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են իրանական ժողովրդի ու առաջընթացի դեմ. Ռոուհանի

10:50   26 Սեպտեմբեր 2018    201

ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Իրանի իշխանությունների, այլ իրանական ժողովրդի ու առաջընթացի դեմ:

Այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել Է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների ռեժիմը «ուղղված Է ոչ թե Իրանի համակարգի կամ կառավարության դեմ, այլ իրանական ժողովրդի դեմ»:

Պատժամիջոցներն «ունեն միայն մեկ ազդեցություն, դրանք բարդացնում են իրանական ժողովրդի առօրյա բնականոն կյանքը», ասել Է Ռոուհանին:

Երրորդ երկրներին պատժամիջոցների սպառնալիքներով, որոնք պաշտպանում են բիչզնեսը իրանցի գործընկերների հետ, ԱՄՆ- ցանկանում Է կանգնեցնել Իրանի առաջընթացը: «Դա ոչ մի օգուտ չի բերում ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իրանին, ո՛չ Էլ ամբողջ տարածաշրջանին»,- նշել Է նախագահը: «Պատմությունը ցույց կտա, որ այժմ ԱՄՆ-ը մեծ սխալ Է կատարում»,- ընդգծել Է նա:

Ընդ որում Ռոուհանին ասել Է, որ պատժամիջոցների սահմանմամբ ԱՄՆ-ը խոչընդոտում Է համաշխարհային առեւտրատնտեսական համագործակցության բնականոն զարգացումը, ուստի նա «հեռանկարում չի կարողանա նման ճնշում գործադրել երկար ժամանակ, դա չի նպաստելու այն նպատակի իրագործմանը», որը դրել Է Վաշինգտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները