«Թրամփը դանակը պահում է մեր կոկորդին». Չինաստանը մեղադրել է ԱՄՆ նախագահին առևտրային մաքսատուրքերի համար

11:16   26 Սեպտեմբեր 2018    194

Չինաստանը մեղադրել է Միացյալ Նահանգներին պատժամիջոցների ու առևտրային բազմամիլիարդանոց մաքսատուրքերի միջոցով «դանակը Պեկինի կոկորդին պահելու» համար՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում բանակցային գործընթացը գրեթե անհնար է:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի հետ առևտրային հարցերով չինական բանակցային խմբի փոխնախագահ Վեն Շուվենը:

«Ինչպե՞ս կարելի է բանակցել մեկի հետ, ով դանակը պահել է կոկորդիդ: Եթե սա շարունակվի, ապա կարճ ժամանակում կվերանան վերջին 4 տասնամյակում Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում գրանցված ձեռքբերումները»,-ասել է պաշտոնյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները