ԱՄՆ-ում Չինաստանի քաղաքացի է կալանավորվել

13:37   26 Սեպտեմբեր 2018    263

ԱՄՆ-ում Չինաստանի քաղաքացի է կալանավորվել, ում մեղադրում են ամերիկացի գիտնականների եւ ինժեներների հավաքագրելու փորձի մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ցզի Չաոկունին հանձնարարվել էր չինական հետախուզությանը ներկայացնել ԱՄՆ 8 քաղաքացիների կենսագրական տվյալները, որոնցից մի քանիսը պաշտպանության ոլորտի կապալառուներ են:

Իշխանությունների խոսքով՝ ութն էլ ամերիկահպատակներ էին, որոնք ծնվել էին Թայվանում կամ Չինաստանում: Բոլորը կամ աշխատում էին, կամ վերջերս էին աշխատանքից ազատվել, որը կապված էր գիտության եւ տեխնոլոգիաների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները