Իրանում Ահվազի ահաբեկչության հետ կապված 22 մարդ է կալանավորվել

12:23   26 Սեպտեմբեր 2018    271

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է Ահվազ քաղաքում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ կապված 22 անձանց կալանավորման մասին, ինչի արդյունքում 25 մարդ էր զոհվել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Tasnim»-ին, ոստիկանության ստուգումների ընթացքում առգրավել է զինամթերք, ռազմական տեխնիկա եւ հաղորդակցության միջոցներ:

Նախարարությունը հայտարարել է, որ ահաբեկիչները կապված էին «Թաքֆիրի անջատողական խմբավորումների հետ»՝ արաբական երկրների հովանու ներքո: Նշվում է, որ պարզվել են ահաբեկչական հարձակման օտարերկրյա հովանավորներն ու ոգեշնչողները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները