Չինաստանը թույլ չի տվել ամերիկյան ռազմանավին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ

12:34   26 Սեպտեմբեր 2018    228

Չինաստանի իշխանությունները թույլ չեն տվել ամերիկյան ավիակիր դեսանտային նավին մուտք գործել Հոնկոնգ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «South China Morning Post»-ին, նման որոշում երկրի իշխանությունները կայացրել են ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի բարձրացման, ինչպես նաև Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի սպառազինության բաժնի դեմ պատժամիջոցների սահմանման ֆոնին: Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկյան պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանից կործանիչներ և հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Wasp դեսանտային նավը պետք է Հոնկոնգ մտներ հաջորդ ամիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները