Վան Ի. Չինաստանը եւ ԱՄՆ-ն չպետք է «սառը պատերազմի» մտածելակերպի տեսանկյունից միմյանց ընկալեն

14:06   26 Սեպտեմբեր 2018    199

Չինաստանը եւ ԱՄՆ-ն կարող են մրցակցել, սակայն չպետք է «Սառը պատերազմի» մտածելակերպի տեսանկյունից միմյանց ընկալեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է արտգործնախարար Վան Ին:

Ըստ նրա, առճակատման դեպքում երկու երկրները կպարտվեն: «Չինաստանը եւ Միացյալ Նահանգները կարող են մրցակցել, բայց չպետք է օգտագործեն «Սառը պատերազմի» մտածելակերպը», - ասաց նա:

«Վերջերս որոշ ամերիկյան ուժեր անընդհատ սեւացնում էին Չինաստանը, ինչը լուրջ վնաս հասցրեց Պեկինի եւ Վաշինգթոնի միջեւ մթնոլորտին», - ավելացրել է նա:

Վան Ին նշել է, որ եթե դա շարունակվի, ապա կհանգեցնի հարաբերությունների սխալ զարգացմանը, ինչը չի համապատասխանում երկու երկրների եւ միջազգային հանրության շահերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները