Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ հարաբերությունները կընթանան նույն կերպ, ինչ դա եղավ ԿԺԴՀ-ի հետ

14:35   26 Սեպտեմբեր 2018    223

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի հարաբերություններն ապագայում կզարգանան նույն այն հետագծով, ինչ և Փհենյանի հետ:

Այդ կապակցությամբ իր կարծիքը ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի շրջանակներում Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում:

«Ես ակնկալում եմ, որ մենք Իրանի հետ կունենանք հարաբերությունների զարգացման նույն այդ հետագիծը», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:

Ընդ որում, նա ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ «ներկայում նրանք (իրանցիները) իրենց անպատշաճ ձևով են պահում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները