Ռոհանին եւ Թերեզա Մեյը քննարկել են միջուկային համաձայնագրի պահպանման հնարավորությունները

14:57   26 Սեպտեմբեր 2018    212

Իրան-Եվրոպա հարաբերություններում ամենակարեւոր խնդիրը միջուկային գործարքի ամրապնդման եւ պահպանման համատեղ ջանքերն են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պետք է փորձենք համապատասխան գործնական շրջանակների հասնենք այս համաձայնագրի պահպանման եւ լիարժեք իրականացման համար, հատկապես տնտեսական ոլորտում: Բազմակողմանի համաձայնագրերում կողմերի նկատմամբ պարտավորությունների կատարման հարցում պետք է հավասարակշռություն լինի», - ասել է Ռոհանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի   Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները