Քաղաքի բնակիչները պահանջում են Հանրապետական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը։
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, բողոքի մասնակիցները երթ են արել քաղաքում եւ բողոքի ակցիա։
«Բռնակալ էր, կաշառակերություն, թալանչիություն էր անում։ Նախորդ արատավոր համակարգի ճորտերը, ստրուկները ձեռքները ծալած չէին նստելու, առավել եւս իրենք էլ գլխի չեն, իրենց հրահանգում է քաղաքական դիակ կուսակցության ղեկավար թեւը»,–ասաց ցուցարարներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցները թմբուկներով շրջեցին քաղաքում, նրանք վանկարկում են «Ամոթ, «ՀՀԿ հեռացիր»։ Ակցիայի մասնակիցներին են միացել նաեւ դպրոցականները, որոնք այսօր դասադուլ են հայտարարել։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հայաստան