Ամեն օր Թուրքիայում շուրջ 395 սիրիացի երեխա է ծնվում

13:06   09 Հոկտեմբեր 2018    262

Թուրքիայում ապաստան գտած սիրիացիների զգալի մասը, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա հայրենիք. նման կարծիք է հայտնել ապաստանի տրամադրման և գաղթի հարցերի շուրջ ուսումնասիրություններով զբաղվող թուրքական İGAM ընկերության տնօրեն, փորձագետ Մեթին Չորաբաթըրը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «թուրքական ԶԼՄ»-ին, Թուրքիայում ապաստանած սիրիացի ներգաղթյալների՝ արդեն Թուրքիայի տարածքում ծնված երեխաների քանակը անցել է 350 000-ը, ամեն օր Թուրքիայում շուրջ 395 սիրիացի երեխա է ծնվում, սպասվում է, որ 2019-ին Թուրքիայում շուրջ 140 000 սիրիացի երեխա կծնվի:

Հայտնի է նաև, որ Թուրքիայում ապրող 3.5 մլն-ը գերազանցող սիրիացի ներգաղթյալներից մոտ 1 մլն-ը գրանցված աշխատող են, մոտ 600 000 սիրիացի երեխա էլ թուրքական դպրոցներ է այցելում:

Փորձագետները մտահոգված են նաև այն փաստով, որ Թուրքիայում ապրող սիրիացիների 33 տոկոսն առհասարակ տառաճանաչ չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները