Յունկերը պարել է Մեյի ոճով - VİDEO

13:23   09 Հոկտեմբեր 2018    280

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան–Կլոդ Յունկերը, Բրյուսելում ելույթից առաջ, պարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ոճով։

Երկուշաբթի օրը, մամուլի ասուլիսից առաջ, Յունկերը նմանակել է Բրիտանական պահպանողական կուսակցության համագումարին Մեյի պարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԵՀ–ի նախագահի շարժումները երաժշտության տակ ծիծաղ և ծափեր են առաջացրել դահլիճում։ Յունկերի մամլո խոսնակը հայտարարել է, որ պարը հանպատրաստից է եղել և «որևէ մեկի դեմ ուղղված չի եղել»,– հաղորդում է Euronews-ը։

Ավելի վաղ Մեյը, Պահպանողական կուսակցության համագումարում ելույթից առաջ, պարել էր ABBA խմբի՝ Dancing Queen երգի տակ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Յունկեր   Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները