Թրամփի իրավաբանները դատարանին խնդրում են մերժել պոռնոդերասանուհու հայցը. Bloomberg

12:54   09 Հոկտեմբեր 2018    271

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները դատարանին խնդրում են մերժել հայցը, որը ԱՄՆ առաջնորդի դեմ ներկայացրել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը (Սթեֆանի Քլիֆորդ), հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի իրավաբանները պնդում են, որ Թրամփն ի սկզբանե չէր պատրաստվում Դենիելսի հետ չհրապարակայանացման մասին համաձայնագրի գնալ:

Նշվում է, որ Թրամփի փաստաբանների կարծիքով՝ պոռնոդերասանուհին ինքն է խախտել այդ համաձայնագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները