ԵՄ-ն կփորձի ԱՄՆ-ին համոզել չանջատել Իրանին SWIFT-ից

14:07   09 Հոկտեմբեր 2018    271

ԵՄ ֆինանսների նախարարները կփորձեն ԱՄՆ վարչակազմին համոզել չանջատել Իրանին SWIFT միջազգային վճարային համակարգից, հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Financial Times թերթին:

Խոսքը տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգի մասին է, որին միացած են աշխարհի ավելի քան 200 երկրներում ավելի քան 11 հազար ֆինանսական ինստիտուտներ:

«Մեր հարցը կայանում է հետեւյալում. ինչի համար շենքից հանել բոլոր էլեկտրական մալուխները, եթե կարելի է պարզապես լույսն անջատել, - անանունության պայմանով հրատարակությանն ասել է եվրոպացի դիվանագետը: Եթե հնարավոր է պարզել, թե որ բանկի հանդեպ է պետք պատժամիջոցներ կիրառել, ապա անհրաժեշտություն չկա SWIFT-ին ստիպել Իրանին անջատել»:

Հրատարակության տվյալներով, ԵՄ երկրների ֆինանսների նախարարների ղեկավարները մտադիր են այս մոտեցման մասին հայտարարել Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ հանդիպմանը երեքշաբթի Բալիում անցկացվող ամենամյա Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի հանդիպմանը: Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 14-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները