Լրատվամիջոցները պատմել են Կիմ Չեն Ընի նոր շքեղ մեքենայի մասին

16:38   09 Հոկտեմբեր 2018    290

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը նոր շքեղ մեքենա ունի: Համենայնդեպս այդ մասին կարելի է դատել այն տեսագրությունից, որը տարածվել է անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումից հետո:

Կիմ Չեն Ընը ժամանել էր ամերիկյան Rolls-Royce Phantom-ով, որի արժեքը 720 հազար դոլար է: Վերջին 5 տարվա ընթացքում կոնցեռնը արտադրել է նման դասի 10 հազար մեքենա:

Նախկինում Կիմ Չեն Ընը զրահապատ Mercedes-Maybach Pullman Guard էր օգտագործում: Հայտնի չէ, թե նոր մեքենան պաշտպանվածության ինչ աստիճան ունի:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները