Պուտինը «ռազմավարական ամրոց» կառուցելու համար նոր Սիրիա է ծրագրում․ ԶԼՄ-ներ

17:25   09 Հոկտեմբեր 2018    334

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է զորքեր և հակահրթիռային համակարգեր տեղաբաշխել Լիբիայի արևելքում, որպեսզի վերահսկի դեպի Եվրոպա խոշորագույն միգրացիայի երթուղին և այնտեղ հակաարևմտյան ռազմավարական ամրոց ստեղծի:

Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով բրիտանական հետախուզության աղբյուրներին:

Հետախուզական ծառայությունները տեղեկացրել են Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ Պուտինը ցանկանում է օգտագործել Լիբիան՝ որպես «ռազմավարական ամրոց» Արևմուտքի դեմ պայքարում, ցանկանում է այդ երկիրը «հրթիռային բազա» և «նոր Սիրիա» դարձնել:

Ըստ լրատվամիջոցի՝ երկրի հյուսիս-արևելքում երկու ռազմակայան է ստեղծվել՝ վարձկանների մասնավոր ընկերության, այսպես կոչված, «Վագներ» խմբի անվան տակ, և հավանաբար, այնտեղ դասեր են անցկացնում ռուսական ռազմական հետախուզության և հատուկ նշանակության տասնյակ գործակալներ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները